Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հայաստանը՝ Մինսկի միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառում

Հայաստանը՝ Մինսկի միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառում
18.02.2015 | 19:30

Հայաստանը մասնակցել է Մինսկի միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին՝ ներկայացնելով 100-ից ավելի գրքեր՝ ալբոմային, գեղարվեստական, գիտահանրամատչելի, մանկական: Առանձին ցուցափեղկ է հատկացվել Ցեղասպանությանը նվիրված գրականությանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ, ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ, նշելով, որ ցուցահանդեսը մեծ թվով այցելուներ է ունեցել, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Այդ օրերին Մինսկում տեղի էր ունենում «նորմանդական քառյակի» հանդիպումը: Ցուցասրահը նախագահական պալատից հեռու էր մոտ 100 մետր: Մենք ասես մասնակից լինեինք այդ խորհրդակցությանը: Գրքի ցուցահանդեսի մասնակիցների ներկայացրած մտահոգությունների կիզակետում աշխարհաքաղաքական խնդիրներն էին: Այս առումով, գրողները, հրատարակիչները կարևորում են գրականության, մշակույթի դերի բարձրացումը: Արժեհամակարգի վերին հարթակում պետք է լինի հոգևորը, երբ դրա տեղը գրավում է փողի, իշխանության մոլուցքը, ծնվում են տարատեսակ կոնֆլիկտներ»,- ընդգծեց ՀԳՄ նախագահը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ